Ժամանակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժամանակագիր, որոշակի ժամանակաշրջանի պատմական դեպքերն ու իրադարձություններն արձանագրող-հիշատակող հեղինակ։

Ի տարբերություն պատմագիրների՝ ժամանակագիրները բավարարվել են կարևոր համարված դեպքերի, իրադարձությունների սոսկ թվարկումով՝ ժամանակագրությամբ՝ պահպանելով հիշատակված դեպքերի ժամանակագրական հաջորդականությունը։

Հայ իրականության մեջ հայտնի են ժամանակագիրներ Մատթեոս Ուռհայեցին (XI–XII դդ.), Սամուել Անեցին (XII դ.), Մխիթար Այրիվանեցին (XIII դ.) և ուրիշներ, որոնք գրի են առել հիմականում իրենց տեսածն ու մերձավոր ժամանակակիցներից լսածը։ Հայտնի են նաև առանձին իրադարձությունների, ընդհանուր պատմության, պատմիչների և այլ ժամանակագրություններ, օրինակ՝

  • «Ժամանակագրութիւն գործոց Վարդանաց, ժամանակագրութիւն ըստ Եղիշէ պատմագրի եւ Ղազար Փարպեցւոյ» (1859, Վենետիկ, Սբ Ղազարի տպարան),
  • Միքայել Խուրի Ասորու «Ժամանակագրութիւնք» (1870, Երուսաղեմ, Սբ Հակոբյանց տպ.),
  • Հ. Դարդելի «Հայոց ժամանակագրութիւն» (1891, Սանկտ Պետերբուրգ, Ի. Սկորոխոդովի տպ., 2013, աշխարհաբարի փոխադր. և առաջաբ.՝ Գ. Թոսունյանի),
  • «Անանուն ժամանակագրութիւն» (1904, Վենետիկ, Սբ Ղազարի տպ.),
  • «Ժամանակագրութիւն՝ Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ Դարանաղցւոյ» (1915, Երուսաղեմ, Սբ Հակոբյանց տպարան),
  • «Սովետական Հայաստանի պատմության համառոտ ժամանակագրություն» (1954),
  • «Հայ ժողովրդի պատմության համառոտ ժամանակագրություն. 1801–1917» (1955),
  • «Կուտինահայ ժամանակագրութիւն» (1960, Վիեննա, Մխիթարյան տպարան),
  • Թեոփանես Խոստովանողի «Ժամանակագրություն» (1983),
  • Ս. Շտիկանի «Հայ նոր գրականության ժամանակագրություն (1851–1865)» (1983),
  • «Ժամանակագրություն» (կազմ.՝ Սուրեն Շ. Վանեցի, Էջմիածին, 1990),
  • «Ժամանակագրություն» (1990),
  • «Հայոց պատմության ժամանակագրություն» (1991),
  • Փ. Դեյվիդի «Աստվածաշնչային ժամանակագրություն» (1994),
  • Ա. Փափազանի «Ժամանակագրություն։ Հայկական հարցը և Մեծ եղեռնը (1876–2000 թթ.)» (2000),
  • «Հայոց ցեղասպանության հրապարակայնորեն դատապարտման և ճանաչման ժամանակագրություն (1915–2000 թթ.)» (2001) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։