Զարիշատ (Վանանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Զարիշատ (այլ կիրառումներ)
Քաղաք
Զարիշատ
թուրք.՝ Arpaçay
Kars districts.png
Կարսի նահանգի շրջաններ
Կոորդինատներ: 40°50′54″ հս․ լ. 43°19′54″ ավ. ե. / 40.84833° հս․. լ. 43.33167° ավ. ե. / 40.84833; 43.33167
Երկիր Թուրքիա Թուրքիա
Տարածաշրջան Արևմտյան Հայաստան
Նահանգ (իլ) Կարս
Քաղաքապետ Ջան Աքսոյ[1]
Մակերես 650 կմ2[2] կմ²
ԲԾՄ 1450 մ մ
Պաշտոնական լեզու թուրքերեն
Բնակչություն շրջան 19․724[3]
քաղաք 2,956[4]
գյուղեր 16,768 մարդ (2012)
Ազգային կազմ քրդեր
Կրոնական կազմ մուսուլմաններ
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ (+90)
Փոստային ինդեքս 36730
Փոստային ինդեքսներ 36730
Ավտոմոբիլային կոդ 36
Պաշտոնական կայք arpacay.gov.tr
##Զարիշատ (Վանանդ) (Թուրքիա)
Red pog.png

Զարիշատ (թուրք.՝ Arpaçay, քրդ.՝ Zarûşad), քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության Կարսի նահանգի կազմում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղևոնդ Ալիշանի, Զարիշատը Արտաշեսյանների օրոք եղել է արքայական ամուր դաստակերտ, որ կառուցվել էր Արտաշես Ա թագավորի օրոք և նրա հոր՝ Զարեհի անունով կոչվել Զարեհաշատ, իսկ հետագայում ձևափոխվելով դարձել Զարիշատ։ Ուշ շրջանի մի ավանդության համաձայն, իբր ոմն արքայադստեր Զարուհու անունով է, որին են վերագրում հին Երվանդակերտ դաստակերտի մոտ եղած բերդի կառուցումը։ Պատմագրության մեջ քաղաքը հիշատակվում է նաև Զարեհաշատ, Զաբոլշատ և թուրքական Արփաչայ անուններով։ Մովսես Խորենացին այս Զարիշատը հիշատակում է «Զարիշատ Վանանդայ» ձևով՝ Տուրուբերան նահանգի Աղիովիտ գավառի Զարիշատից տարբերելու համար։ Ներկայիս թուրքական պաշտոնական անվանումն է Արփաչայ, սակայն տեղի քուրդ բնակիչները շարունակում են այն անվանել Զարուշադ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարիշատը գտնվում է թուրք-հայկական պետական սահմանից 10 կմ հեռավորության վրա, Կարս քաղաքից հյուսիս, Ախուրյան գետի Զարիշատ և Մեծագետ վտակների միջև, բնականից ունենալով ամուր դիրք։ Շրջակայքում տարածվում են արգավանդ դաշտեր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարիշատ շրջանում բնակվում է 19,724 (2012 թ,), հենց քաղաքում՝ 2,956 մարդ, հիմնականում քրդեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Զարիշատը հիմնել է Արտաշես Ա թագավորը։ Մեծ Հայքի ժամանակաշրջանում մտել է Այրարատ նահանգի Վանանդ գավառի մեջ։ Զարիշատն ուներ իր ամրոցը, որը պարսպապատ էր և գրավում էր մի քառակուսի տարածք։ Ամրոցի ավերակները XX դարի սկզբներին դեռևս պահպանված էին։ Զարիշատը XIX դարի երկրորդ կեսում ավերված վիճակում էր և երբ 1878 թ. Սան Ստեֆանոյի պայմանագրով Կարսի մարզը միացվեց Ռուսական կայսրությանը, վաղեմի քաղաքի ավերակների տեղում նոր բնակավայր հաստատեցին ռուս մոլոկանները՝ այն կոչելով Գրենադյորսկոյե։ Մոլոկանների այդ գյուղը XX դ. սկզբին ուներ 63 տուն 344 ռուս բնակիչներով, որոնք, սակայն, 1920 թվականին թուրքերի կողմից բռնությամբ տեղահանվեցին, իսկ ամայացած Զրիշատ-Գրենադյորսկոյեն էլ ամբողջ Կարսի մարզի հետ միասին 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով նորից անցավ Թուրքիային։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]