Ագարակ (Կարսի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ագարակ
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿարսի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն260 մարդ (XIX դար)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+3

Ագարակ, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում, Տեկոր գետի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը թուրքերի ձեռքով ամայացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջերին ուներ 34 տուն՝ 260 հայ բնակիչներով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն և անասնապահությունն էր[1]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է V և VII դդ. երկու եկեղեցիներով։ Հյուսիսային եկեղեցին (V դար) թաղածածկ դահլիճ է արևելքից արևմուտք ձգված համաչափություններով։

Երկայնական պատերին հպված կամարներին հենվել է կիսաշրջանաձև թաղը։ Պահպանվել են հյուսիսային և հարավային պատերը, արևելյան կողմում՝ եռաստիճան որմնախարիսխը և պայտաձև աբսիդը։ Բազիլիկի շուրջը ցրված բեկորների մեջ կան IV - V դդ. քառակող կոթողներ։ Նրա մոտ է Ագարակի մյուս եկեղեցին (VII դար), որը քառաբսիդ, գմբեթավոր կառուցվածք է՝ արևելյան կողմում զույգ, շեղադիր ավանդատներով։ Միմյանց անմիջականորեն հպված աբսիդների հատման կետերում տեղավորված ութանիստ ուժեղ որմնասյուների վրա բարձրանում են գմբեթակիր կամարները, որոնցով կազմված գմբեթատակ քառակուսին արտաքուստ ութանիստ թմբուկի ներքին շրջագծային հիմքին է փոխանցվում չորս մեծ և ութ փոքր տրոմպների միջոցով։ Գմբեթի կիսագունդը ներքուստ մշակված է ութ դեկորատիվ ճառագայթներով։ Աբսիդներին համապատասխանող արտաքին հնգանիստ ծավալները անմիջականորեն հպված են միմյանց։ Հուշարձանն ունի բազմաթիվ բարձրաքանդակներ (խաղողի որթագալար, վիշապի գլուխ և այլն) և X–XI դդ. արձանագրություններ։ Ագարակում պահպանվել են XV–XVII դդ. ձիարձաններ և կենցաղային մոտիվներով քանդակազարդ գերեզմանաքարեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 19։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png