1913-ի հունվարի 1-ի տվյալներով ուներ 2243 (283 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Հայերը բռնությամբ տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 396)։