Բեռնա (Կարսի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեռնա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բեռնա | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կարսի գավառ | |
Համայնք | Նոր-Սելիմ | |
Այլ անվանումներ | Բեռնոն, Բեռնոնք, Բեռնոս, Բեռնոք, Բերնա, Պերնա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Բեռնա, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում[1]։ Գտնվում էր Կարս քաղաքից 28-30 կմ հարավ-արևմուտք, Կարս-Կաղզվան ճանապարհի ձախ կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչների մի մասը զոհվել է 1920 թվականին, իսկ մնացածը բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին տարբեր աղբյուրների համաձայն ունեցել է 70-143 տուն` 580-600 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռնան ուներ 759 թվականին կառուցված Ս. Լուսավորիչ անունով եկեղեցի, որը կանգուն էր մինչև 1920 թվականը։ Գյուղում կար հին գերեզմանատուն, որտեղ կար հայկական գիր ունեցող բազմաթիվ տապանաքարեր։ Գյուղից 20 կմ հեռու գտնվում էր հին քաղաքի ավերակներ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ վարժարան, որտեղ սովորում էին 20 աշակերտներ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարսի մարզ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 657
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն