Քյազըմ Կարաբեքիրն իր անձնակազմի հետ Սարիղամիշում (1922)Դահուկորդի արձան Սարիղամիշում
Սարիղամիշ (թուրքերեն՝ Sarıkamış), քաղաք ԹուրքիայիԿարսի մարզում, Մեծրաց լեռների հարավային ստորոտին, Կարուց գետի վերին հոսանքի՝ Եղեգնուտի աջ ափին։ Հնում հավանաբար կոչվել է Եղեգնուտ (շրջակա առատ եղեգնուտների պատճաոււվ), որից էլ հետագայում առաջացել է թուրքերեն Սարիղամիշ անվանումը։ Նախկինում մտել է Մեծ ՀայքիԱյրարատ նահանգի Վանանդ գավառի կազմի մեջ։
Սարիղամիշը բաղկացած էր Վերին և Ստորին թաղերից, որոնք անցյալում եղել են երկու կից գյուղեր։ Ենթադրվում Է, որ դրանք համապատասխանում են Վերին թաղում պահպանված Արգիշտի Ա թագավորի սեպաձև արձանագրության մեջ հիշատակվող Ախուրյանի և Աշտուխինի բնակավայրերին (1880-ին այդ արձանագրությունը հայտնաբերել և Թիֆլիս է տեղափոխել Ա․ Երիցյանը, այժմ պահվում է Վրաստանի պետական թանգարանում)։