Ալամ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալամ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ալամ | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կարսի գավառ | |
Այլ անվանումներ | Ալաման, Ալեմ, Ալիմ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ալամցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ալամ, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կարսի գավառում` Անիի քաղաքի ավերակներից փոքր-ինչ հարավ, Ալամ լեռան ստորոտում։
Ուներ սրբատաշ քարերով կառուցված եկեղեցի։ Եկեղեցին 637 թ.-ին կառուցել են իշխան Գրիգորը և նրա կինը` Մարիամը։ Եռաբսիդ եկեղեցին ունեցել է խաչաձև հատակագիծ։ Եկեղեցու 1041 թ.-ի վիմագիր արձանագրությունում ասված է, որ գյուղը ազատվել է «թաստակ» տեսակի հարկից։
XX դարի սկզբներին ուներ 64 տուն բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։
Ալամից քիչ հեռու կան հին բնակավայրի մնացորդներ, որոնք ըստ Աբիխի քաղաքի ավերակներ են[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 60