Մոլոկաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Fioletovo - Armenia (2927007572).jpg

Մոլոկաններ- ռուսական կրոնական փոքր խմբավորում է (կրոնական փոքրամասնություն), որ առաջացել է 18-րդ դարի 2-րդ կեսին, Տամբովի գավառում։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկաններ - ռուսների էթնիկական խումբ է,ովքեր մերժում են ուղղափառ եկեղեցին ու ծիսակատարությունները, ունեն իրենց ավանդույթներն ու սովորույթները և այլն։ Ցարիզմի օրոք հալածվում էին, որի հետևանքով մոլոկանները մեծ խմբերով գաղթեցին Կանադա, ինչպես նաև Անդրկովկաս։

Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում։ Անկախությունից հետո սկսվեց մոլոկանների արտագաղթ դեպի Ռուսաստան, որի հետևանքով նրանց թիվը Հայաստանում զգալիորեն պակասեց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիմոն Կագինյան «Ցիտատներ մոլոկանների մասին»-2014թ․