Վաղարշավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վաղարշավան, գրաբար՝ Վաղարշաւան, Բասենո (Բասենոյ) բերդ, Բասենո (Բասենոյ) քաղաք, Բասեն, քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բասեն գավառում, Երասխ և Մուրց գետերի միախառնման մոտ։ Ըստ Մովսես Ւարենացու, հիմնել է Հայոց թագավոր Վաղարշ Բ (II դ․), իր ծննդյան տեղում, որտեղ մայրը նրան ծննդաբերել էր իր ձմեռոցը գնալու ժամանակ։ Գտնվելով Երասխի ափով ձգվող տարանցիկ ճանապարհին՝ Վաղարշավանը դարձել է բազմամարդ ավան, պարսպապատվել։ Արիստակես Լաստիվերցու վկայությամբ, զարգացման բարձր աստիճանի է հասել 9-րդ դարի 1-ին կեսին։ Սակայն 1048—1049 թվականներին ավերվել է սելջուկյան թուրքերի արշավանքների ժամանակ։ Հետագա դարերում վերածվել է անշուք բնակավայրի։ Նոր ժամանակներում այլևս չի հիշատակվում։ Ավերակները նշմարվում են ներկայիս Քյոփրիքյոյ գյուղի մոտ։ Հաճախ շփոթվել է Վաղարշակերտի (Ալաշկերտ), Հասանկալայի, Բողբերդի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 252 CC-BY-SA-icon-80x15.png