Շատախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շատախ (այլ կիրառումներ)
Քաղաք
Շատախ
թուրք.՝ Çatak
Van districts.png
Կոորդինատներ: 38°0′31″ հս․ լ. 43°3′35″ ավ. ե. / 38.00861° հս․. լ. 43.05972° ավ. ե. / 38.00861; 43.05972
Վարչական տարածք Թուրքիա
Երկրամաս Արևմտյան Հայաստան
Շրջան Վանի Շատախի գավառ
Մակերես 1 858 կմ² կմ²
ԲԾՄ 1512 մ մ
Պաշտոնական լեզու Թուրքեչեն
Բնակչություն 6․542 մարդ (2012)
Ագլոմերացիա 23,750
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտի UTC+3
Հեռախոսային կոդ (+90) 432
Փոստային ինդեքս 6587x
Ավտոմոբիլային կոդ 65
Պաշտոնական կայք catak.bel.tr (թուրքերեն)
##Շատախ (Թուրքիա)
Red pog.png

Շատախ (թուրք.՝ Çatak, քրդ.՝ Şax), քաղաք Արևմտյան Հայաստանում, Վանա լճից մոտ 40 կմ հարավ, Արևելյան Տիգրիսի աջ ափին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատախի շրջանը համապատասխանում է Մեծ Հայքի Մոկք նահանգի Ջերմաձոր գավառին։ Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ Շատախը եղել է Արևմտյան Հայաստանի նահանգի գավառներից, սահմանակից է եղել Սասունի և Հայոց Ձորի գավառներին։ 1915 թ. հանդիսացել է Վանի նահանգի համանուն գավառի կենտրոնը։ Նոր ժամանակներում գյուղաքաղաքն իր համանուն գավառակով, որի կենտրոնն էր այն, մտնում էր Վանի նահանգի Ջուլամերկի գավառի մեջ։ Ներկայում գտնվում է Թուրքիայում, Վանի նահանգի Շատախ շրջանի կենտրոնն է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատախի բնակչության թիվը մի քանի հազար մարդուց երբեք ավելին չի եղել։ Այն զուտ հայաբնակ գյուղաքաղաք էր և XIX դարի սկզբներին ուներ 3500 — 4000 բնակիչ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախորդած տարիներին 1200— 1300 բնակիչ։ Ներկայումս Շատախը սովորական գյուղ է մի քանի հարյուր բնակիչներով, որոնց մեջ բավական թիվ են կազմում հայերը։ Ներկայում քաղաքի բնակչությունը կազմում է 6,542 մարդ (2012 թ.), հիմնականում քրդեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին դարերում Շատախը իբրև գավառի կենտրոն ունեցել է իր բերդը, որը կիսավեր վիճակում հասել էր մինչև նոր ժամանակները։ Շատախն ուներ հայկական երկու եկեղեցի՝ ս. Ստեփանոս և ս. Կարապետ անուններով։ Եղել է գրչության կենտրոն։ Մեզ հայտնի են XV-XVII դարերում այստեղ գրված մի քանի ձեռագրեր գլխավորապես ավետարաններ, որոնց վերջում զետեղված են գրիչների հիշատակարանները։ Շատախում գործած գրիչներից են Իսրայել քահանան և Օհանես երեցը։ XIX դարի երկրորդ կեսում և հաջորդ դարի սկզբներին Շատախում կար տղաների ու աղջիկների վարժարան։ Մի խումբ երիտասարդների ջանքերով այստեղ հրատարակվում էր մի փոքրիկ թերթ, որի էջերում տեղեկություններ էին հաղորդվում հիմնականում տեղական կյանքից։

XIX դարի սկզբներին, այդ բերդը, որտեղ տակավին նշմարվում էին զնդանների ու եկեղեցու ավերակները, վերածվել էր զորանոցի։ Այն վերջնականապես ավերվել է 1850-1855 թթ. Օսման փաշայի զորքերի կողմից։

Բնակիչները զբաղվում էին առևտրով, արհեստներով ու տնայնագործությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ։ Շատախն առանձնապես հայտնի էր շալագործությամբ։ Շալի ամենաընտիր տեսակը, որ հայտնի էր Վանի անունով, գործում էին Շատախում անգորական այծի բրդից։ Շալագործության մեջ ներգրավված էին մեծ թվով կանայք, կային շալագործական մանուֆակտուրային և տնայնագործական մի քանի ձեռնարկություններ։

Շատախ գյուղաքաղաքի և համանուն գավառի հայ բնակչությունը եռանդագին մասնակցություն է ունեցել 1915-1916 թթ. Վանի հերոսամարտին և նրա մի մասը, այդ եղանակով փրկվելով ցեղասպանությունից, գաղթել ու վերաբնակություն է հաստատել ներկայիս Հայաստանի տարածքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]