Հայոց Ձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայոց Ձոր (այլ կիրառումներ)

Երվանդունիք (նաև՝ Հայոց Ձոր), գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում, Վանա լճից հարավ-արևելք, Հայոց ձոր (այժմ՝ Խոշաբ) գետի ընդարձակ հովտում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանա լճի հարավ–արևելյան եզերքից տարածվում է մինչև Հայկական Տավրոսի լեռնաշղթան։ Հիմնականում համապատասխանում է հին Երվանդունիք գավառին։ Հյուսիսից սահմանակից էր Տոսպ, հարավ–արևելքից՝ Ռշտունիք, արևելքից՝ Կուղանովիտ գավառներին։ Կլիման բարեխառն է, հողը՝ արգավանդ։ Հարուստ է հատկապես հացահատիկով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը ծագել է Երվանդունի արքայատոհմի անունից։ Երվանդունիները սկզբնապես մթա VI–IV դդ Երվանդունիքում և հարակից շրջաններում են ծավալել իրենց քաղաքական գործունեությունը։

Երվանդունիքում էր գտնվում Հայք ամրոցը, որի անունը կապվում է առավելապես Հայկ նահապետի հետ։ Այստեղ ըստ Մովսես Խորենացու, Հայկը սպանել է Տիտանյան Բելին։

Ըստ ավանդական պատմության, Հայոց ձորում է տեղի ունեցել հայոց նախնի Հայկի հաղթական ճակատամարտը աշշուրա–բաբելական աշխարհակալ Բելի դեմ։ Ճակատամարտի տեղում Հայկը կառուցել է Հայք կամ Հայկաբերդ դաստակերտը, որի անունով այնուհետև գավառը կոչվել է Հայոց ձոր։ Միջին դարերում մտել է Վասպուրականի իշխանության, ապա՝ թագավորության մեջ։ Մինչև 19 դ. վերջը գավառը եղել է գրեթե միատարր՝ հայաբնակ։ Քրդական ցեղերն այնտեղ հաստատվեցին հատկապես 1896–ի հայկական կոտորածներից հետո։ Հայոց ձորի հայերը բնաջնջվեցին, իսկ փրկվածները տեղահանվեցին 1915–ին՝ Մեծ Եղեռնի ժամանակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, «Հայոց Ձոր», հ. Ա (խմբ. գիտ. խմբ.՝ Էմմա Աբրահամյան, խմբ. և սրբ.՝ Հասմիկ Հովհաննիսյան), Երևան, «Բյուրական», 2015 — 232 էջ, ISBN 1829-4421։