1909 թվականին ուներ 40 տուն՝ մոտ 270 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին անասնապահությամբ, երկրագործությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Վարդան)։
Բնակիչները եռանդուն մասնակցություն են ցույց տվել Շատախի 1915 թվականի հերոսական ինքնապաշտպանությանը։ Արմշատն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը, փրկվելով կոտորածներից, ապաստան է գտել Արևելյան Հայաստանում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 98)։