Էջեր չգրանցված խմբագիրների համար իմանալ ավելին
Կաղազիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախի գավառակում։ 1909 թվականին ուներ 214 (31 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Գևորգ)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։