XX դարի սկզբին ուներ շուրշ 90 հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղի շրջակայքում կան հանքային տաք աղբյուրներ։ Այգին ուներ եկեղեցի (Ամենափրկիչ) և նախակրթական վաքր վարժարան։ Գյուղից ոչ հեռու գտնվում էր Ծաղկավանքը։ Այգին ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 342)։