Շատախի գավառակ (Վանի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառակ
Շատախ
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Վիլայեթ Վանի վիլայեթ
Գավառ Վանի գավառ
Այլ անվանումներ Շաթխո գավառ, Շատախ Սիքի, Շատախ Վանա, Շատահ, Շատաղ, Շակակ, Շոխ, Տաք
Ազգային կազմ հայեր
Տեղաբնականուն շատախցի
Ժամային գոտի UTC+3

Շատախ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում: Գտնվում էր Արևելյան Տիգրիսի ակունքի շրջանում: Կենտրոնը Շատախ ավանն էր:

Տարածքով համապատասխանում է Մոկք աշխարհի Ջերմաձոր գավառին:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակն անտառապատ է, ջրառատ և գեղատեսիլ: Գավառակի հյուսիս-արևմտյան կողմում մոտ 15 կմ երկարությումբ և 8 կմ լայնությամբ տարածվում էր Փեսանդաշտը, որն ուներ արգավանդ հողեր:

Հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ձգվող փորով հոսում էր Արևելյան Տիգրիսը, որը գավառակը կիսում էր 2 մասի:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 80-90-ական թվականներին Նորդուզ գավառակի հետ միասին ուներ 26245 հայ, 447 ասորի և 5190 քուրդ բնակիչ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակը մինչև XIX դարի 60-70-ական թվականներին պահպանում էր կր ներքին ինքնավարությունը: Հայ իշխան Մահտես Սահակից հետո գավառակում նշանակվել էր քուրդ գավառապետ:

Շատախի հայերը 1896 և 1915 թվականներին հերոսական մարտեր մղեցին թուրք ջարդարարների դեմ: Նրանցից շատերն ընկան անհավասար կռիվներում, իսկ մյուսները գաղթեցին տարբեր երկրներ: Գավառակի հայկական գյուղերն ամբողջապես ավերվեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը խաղողագործություն, երկրագործություն, շալագործությունն ու փայտագործությունն էր: Ընկուզենիները գավառակի ձորերում ամբողջական անտառներ էին կազմում և աշնանը բնակիչնեը մեծ քանակությամբ ընկույզ էին հավաքում:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատախը Նորդուզի գավառակի հետ միասին ուներ 46 եկեղեցի: Շատախում էր գտնվում Ս. Հոգյաց հայտնի վանքը:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորդուզի գավառակի հետ միասին ուներ 7 հայկական վարժարան:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի 80-90-ական թվականներին Նորդուզ գավառակի հետ միասին ուներ 115 գյուղ:

Գավառակի հայաբնակ գյուղերն էին՝ Առեղ, Առիգոմ, Առոսկի, Արեհ, Արմաշտ, Աքրուսը, Բախչականց մագրա, Գոմեր, Գոտիս, Դարենց Ներքին, Դարենց Վերին, Երիցու մազրա, Ծումար, Ծիծանց, Ծուղ, Կաղաղիս, Կաղպին, Կաճեթ, Կայնեմերան, Կասր, Կարադեր, Կոճեր, Կոռիչ, Կոռովանք, Կվերս, Հաշկենց, Հիգի, Հինենց, Հորիս, Ճամիկ, Մարդակերոց, Մարծեղ, Մաքոշք, Մուսկավեն, Նարո մազրա, Նառ, Նավահանդ, Շահրուր, Շահո մազրա, Պաղք, Պապոնց մագրա, Պոլս, Ջնուկ, Սակ, Սարկեթ, Սողվանց, Սվիտկին, Սվիտկինա գոմեր, Վախրով, Տղասպար, Փադենց, Քոսենց մագրա, Քրմենց գյուղերը և Շատախ ավանը[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 82