Jump to content

Արծկեի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Արծկե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՎանի գավառ
Այլ անվանումներԱդիլջևազ, Ադլջևազ, Ադլջուզա, Ալճավազ, Ալջավազ, Ատիլճևազ, Ատլճավազ, Արծկեո գավառ, Արձկե, Արջավազ, Էլջեվաս
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունարծկեցի
Ժամային գոտիUTC+3

Արծկե, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Կենտրոնը Արծկե բերդաքաղաքն էր։

Համապատասխանում էր Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Խորխոռունյաց գավառի մի մասին։ Թուրքերը գավառն անվանում էին Ալջավազ, Ադլջևազ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծկեն ուներ լեռնային, բլրածածկ տարածք։ Ունի բարեբեր հողեր։ Արծկեն ծածկված էր պտղատու այգիներով։ Առատ էին ընկուզենիներն ու ծիրանիները։

Գավառակի դարավանդի վրա գտնվում է Սիփան լեռը, որը դարավանդները հասնում են մինչև Մանազկերտի և Բուլանըխի սահմանները։ Լեռը հանդիսանում է գավառակը սնող հորդաբուխ ջրերի շտեմարան։

Ունի բարեխառն կլիմա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի երկրորդ կեսին ուներ 30000 բանկիչ, որից՝ 25000-ը՝ հայեր։

1895-1896 թվականների ջարդերի Արծկե քաղաքի և գավառակի բնակչությունը մեծ զոհեր տվեցին։ Հայ բնակչության մեծ մասը զոհվեց 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները գաղթեցին Արևելյան Հայաստան։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարություն, այգեգործություն և ոչխարաբուծությունն էր։ Գավառը հռչակված էր իր ցորենով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծկեն ուներ 30 եկեղեցի, 3 վանք։ Հայտնի կառույցներից էին Արծկե բերդաքաղաքից հյուսիս՝ Սիփան նեռան լանջին գտնվող Երաշխավոր կամ Սքանչելագործ հռչակավոր վանքը, որի ավերակները պահպանվել են մինչև այժմ։ Նշանավոր էր Արծկե անառիկ բերդը։

XIX դարի երկրորդ կեսից գործում էին 10-ից ավելի ցածր կարգի կրթարաններ։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի երկրորդ կեսին ուներ 140 գյուղ։ Գավառի նշանավոր գյուղերից էին Աղբյուր, Անուշ, Առնջկույս, Արջրա (Առջիա), Բարկուտ, Գարաքեշիշ, Գոզոխ (Գյազուխ), Դաշկուն (Տաշխուն), Էգեձոր, Խոռանց, Կժինորշեն, Կոճեր, Հառին (Առին), Հուռու, Մանիս, Մուրխուս, Նորշնչըղ, Պեշնագոմեր, Վիճակացռուկ, Սիփան Վարի, Սիփան Վերի գյուղերը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 449
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն