Առեն
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Առեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արծկեի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 625 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | առենցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Առեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում, Վանա լճից հյուսիս, սարահարթի վրա։
1909 թվականին ուներ 102 տուն՝ 625 հայ բնակիչներով։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու բանջարաբուծությամբ։ Առենը ճանապարհներով կապված էր Արծկե և Արճեշ քաղաքների հետ։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Առենն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուս մասը տարագրվել տարբեր երկրներ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 538)։ ![]() |