Նորշեն (Արծկե-Ալջավազի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորշեն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նորշեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Արծկեի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 13500 | |
|
Նորշեն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1]։ Գտնվում էր Արծկե քաղաքից 30 կմ հյուսիս֊արևելք, Վանա լճի հյուսիսային ափերին, Սիփան լեռնագագաթի արևելյան փեշերին։ Գյուղից 6-7 կմ հարավ գտնվում էր մեկ այլ Նորշեն գյուղը, որը չափերով ավելի փոքր էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակչության մի մասը զոհ գնաց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները մի կերպ գաղթեցին Արևելյան Հայաստան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 35 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներ, երկրագործություն, անասնապահությունն ու ձկնորսությունն էր։ Գյուղի միջով անցնում էր Արծկե֊Արճեշ ճանապարհը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորշենն ուներ եկեղեցի, որը կողոպտել և ավերել են 1895 թվականին։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ հայկական վարժարան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգ․ Արծկե-Ալջավազի /Ադիլջևազ/ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 30
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|