Հորանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Հորանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրծկեի գավառակ
Այլ անվանումներԽոռանց, Խոռյանց, Խորանիս, Խորանս, Խորանց
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն334 մարդ (1909)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ13500
##Հորանց (Աշխարհ)
Red pog.png

Հորանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծկեի գավառակում[1]։ Գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափից 2-3 կմ հեռավորության վրա, Արծկե քաղաքից 18-19 կմ արևելք, սարավանքիդ վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Փրկվածները ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 17 տուն՝ 129 հայ, 1909֊ին՝ 40 տուն՝ 334 հայ բնակչով։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ Ս․ Աստվածածին եկեղեցի, որը 1895 թվականին կողոպտվել ու ավերվել է քրդերի ձեռքով[2]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգ․ Արծկե-Ալջավազի /Ադիլջևազ/ գավառակ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 449