Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբաղա, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Բերկրի գետի հովտում։
Հայ բնակչության մեծ մասը զոհվեց 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները գաղթեցին Արևելյան Հայաստան։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և մասամբ ձկնաբուծությունն էր։
XVII-XVIII դարերում ուներ 100 փոքրիկ գյուղեր, իսկ 1912 թվականին՝ 11 գյուղ, որի մեծ մասը հայաբնակ[1]։
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 2