Գավաշի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գավառակ
Գավաշ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՎանի գավառ
Այլ անվանումներԳավաշ-Կարճկան, Գեվեշ, Գյավաշ, Գյավաշ-Կարճկան, Կավաշ, Կյավաշ, Ոստան
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունգավաշեցի
Ժամային գոտիUTC+3

Գավաշ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում: Գտնվում էր Վանա լճի հյուսիսային կողմում: Կենտրոնը պատմական Ոստան ավանն էր, որտեղ նստում էր գավառակի կառավարիչը՝ գայմագամը:

Տարածքով մոտավորապես համապատասխանում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Ռշտունիք գավառին: Երբեմն կենտրոնի անունով կոչվել է նաև Ոստան գավառ:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակն իր անվանումը ստացել է համանուն (կամ Կավաշ) հին գյուղի անվանումից, որի ավերակները նշմարվում են դեռ XXI դարի դրությամբ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում է Վանա լճի հարավային կողմում: Գավառի կազմում են մտնում նաև Աղթամար և Առտեր կղզիները: Մակերևույթը հիմնականում լեռնային է: Լեռնալանջերը պատված են անտառներով:

Գավաշի տարածքով հոսում են Ոստան, Փշավանց, Մոխրաբերդ և այլ գետակները:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի բարեխաոռն ցամաքային կլիմա:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 6741 զուտ հայ բնակիչ:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու այգեգործությունն էր: Նաև զբաղվում էին շալագործությամբ և ձկնորսությամբ:

Հացահատիկի մշակությամբ աչքի էին ընկնում Փշավանց, Նոր-գյուղ, Տախմանց և մի քանի այլ գյուղեր, շալագործությամբ՝ Նարեկն ու Նոր-գյուղը, ձկնորսությամբ՝ Մոխրաբերդն ու Փշավանցը:

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակում կան երկաթի, կապարի, զառիկի և քարածխի պաշարներ:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյավաշի նշանավոր հնություններից էին Նարեկա վանքը, Աղթամարը և Ս. Նշան վանքը:

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 23 գյուղ, որոնք բոլորն էլ հայաբնակ էին[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 797