Աղբակի գավառակ
Գավառակ | |
---|---|
Աղբակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Հեքյարիի գավառ |
Այլ անվանումներ | Ալբաղ, Ալբան, Ալբանոս, Ալիբաղ, Աղբագ, Աղբագ Մեծ, Աղբաղ, Աղբատ, Աղբաք, Աղփակ, Բաշկալա, Բաշկալե, Բարմն, Հաղբակ, Սարալբակ[1] |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 20 000 մարդ (XIX դարի II կես) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, ասորիներ, հրեաներ |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Տեղաբնականուն | Աղբակցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աղբակ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Մեծ Զավ գետի վերին հեսանքի՝ Աղբակ վտակի ավազանում։ Գավառի կենտրոնը եղել է Ադամակերտ քաղաքը։
Հանդիսացել է Արծրունիների տոհմական գավառը։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբակն արևմուտքից սահմանակից էր Նորդուզին և Խոշաբին, հյուսիսից՝ Մահուդիեին, արևելքից՝ Պարսկաստանին, իսկ հարավից՝ Գավառին և Ջուլամերիկին։
Գավառակը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով։ Տարածքը մեծ մասամբ լեռնային է, տեղ-տեղ դաշտային։ Ունեցել է արգավանդ հողեր և արոտավայրեր։
Կլիման եղել է բավականին ցուրտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբակի մասին հիշատակ են Ղազար Փարպեցին, Թովմա Արծրունին, Հովհաննես Դրաստանակերտցին, հայերեն ձեռագիր հիշատակագիրները, աշխարհացույցի հեղինակները և արաբ մատենագիրները։
Աղբակն ահագին տուժել է IX դարում` Բուղայի հարձակման ժամանակ և XI դարի 20-40-ական թվականներին Օսմանյան առաջին արշաանքի ժամանակ[1]։
Ուշ միջնադարում Աղբակը գրեթե լիովին հայաբակ էր։ XIV-XV դարերում Աղբակի լեռնային մասերում հաստատվել են քրդական ցեղեր։ XIV դարում գավառը զավթել է Օսմանյան սուլթանությունը։
XIX դարի 80-ական թվականներին Աղբակի բնակիչների (մոտ 10 հազար) մեծ մասը հայեր էին։ Ապրել են նաև ասորիներ։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հայկական գյուղերը ավերվել են թուրքերի կողմից։
Հայերը 1896 թ.-ին ենթարկվել են կոտորածի և կողոպուտի։
1914-1915 թվականներին` Մեծ եղեռնի ժամանակ, Աղբակի հայերի մեծ մասը բնաջնջվել է։ Մազապուրծ եղածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի II կեսին Աղբակում ապրում էին մոտ 10 000 հայեր, 8000 քրդեր և ասորիներ ու հրեաներ (մոտ 2000)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը խաշնարածությունն ու դաշտավարությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբակում հիշատակվում են Կակենից, Որսերանք և Օսի գյուղերը։ Վերջինիս մոտ գտնվող Ս .Խաչ վանքը եղել է Արծրունիների տոհմական դամբարանը։ Աղբակի Սուրբ Բարդուղիմեոս վանքում, ըստ ավանդության, թաղվել է Բարդուղիմեոս առաքյալը։
1986 թ.-ի դրությամբ դեռ պահպանվել էին Արծրունի իշխանների կողմից կառուցված V-XI դարերի բազմաթիվ վանքերի, բերդերի և ապարանքների ավերակներ[1]։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբակն ուներ 5-6 հայկական վարժարան։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի II կեսին Աղբակն ուներ 81 գյուղ, որից 24-ը զուտ հայկաբնակ գյուղեր էին։
XX դարի սկզբին Աղբակը մտնում էր Վանի վիլայեթի մեջ և ուներ 144 գյուղ։
XIX դարի վերջին և XX դարի սկզբին հայերն ապրել են Աղբակի հետևյալ բնակավայրերում.
- Ալալան, (Ս.Հակոբ),
- Ալաս (Ալազ),
- Ակնիս,
- Ամպիկ (Ամբիկ),
- Աշկիթան (Աշկերտ Ներքին),
- Առակ,
- Ասպստան (Հասպստան),
- Ավզան,
- Ատես,
- Արջի,
- Բաբլասան,
- Բազ,
- Բաշկալե,
- Բարս,
- Բժնկերտ (Մժնկերտ, Գայլգոմ, Քելգոմ),
- Երնկանի,
- Զարզավկ,
- Թաղիկ (Մրիբա),
- Լաշկոտ,
- Խառատուն,
- Կարաբուլի,
- Հերեսան,
- Հոզի (Խուզի),
- Ձորադիր (Սորաբերդ),
- Մալգավա,
- Նաթրուկ,
- Չուխ,
- Պատկան,
- Ռալիմ,
- Ռասուլաց,
- Ռըկան,
- Սորան,
- Վանքի գյուղ (Դհեր, Ս.Բարդուղիմեոս),
- Փիրս (Փաստի)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 249)։ |
|
|