Բազ (Աղբակի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բազ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բազ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Աղբակի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 60 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բազեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 65600 | |
|
Բազ (քրդ.՝ Baz), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]։ Գտնվում էր Հերսան գյուղից հարավ-արևելք։
Բազից ոչ հեռու գտնվում էին հայկական Լալկան, Շամանիս և Քելակո (քեռի Հակոբ) գյուղերի ավերակները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ բնակիչները կոտորվել ու տեղահանվել են մեծ եղեռնի տարիներին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850 թվականին ուներ 23 տուն հայ, 1909 թվականին՝ 10 տուն հայ և 20 տուն քուրդ, իսկ 1915 թվականին՝ 20 տուն քուրդ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար բերդ, որը տեղացիները անվանում էին Պարոնաց բերդ, և երկու ավերակ եկեղեցիներ՝ Կաթնով Ս. Խաչ և Շուշաշարբաթ անուններով[2]
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Մեծ եղեռնը հայերն ունեին նախակրթական ուսումնարան[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ ՀՍՀ, հտ 2, էջ 207, Բազ
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 541
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 207)։ ![]() |
|