Սորատեր
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Սորատեր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Աղբակի գավառ |
Այլ անվանումներ | Ձորադիր, Սարադեր, Սարադըր, Սարադիր, Սորադեր, Սորադիր, Սորադիր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Սորատեր (քրդ.՝ Soredêr ), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]: Գտնվում էր Ադամակերտ քաղաքից 35-38 կմ հյուսիս-արևելք, Աղբակ գետի վերին հոսանքի աջ ափին:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ավերվել, իսկ հայերը կոտորվել կամ տարագրվել են 1895 թվականի ջարդերի և են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XX դարի սկզբին ուներ 70 տուն հայ և քուրդ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն էր:
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի մոտակայքում կան կավճի բլուրներ:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սորատերն ուներ Ս. Էջմիածին անունով եկեղեցի, որտեղ 1697 թվականին ընդօրինակված մի ձեռագիրը պահպանվել է: Գյուղում է գտնվում երկու ավերակ եկեղեցիներ և Սիկիլ իշխանի ավերակ բերդը[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 664
|