Jump to content

Ալանիա (Աղբակի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալանիա (այլ կիրառումներ)


Ալանիա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառում։ Գտնվում էր Ադամակերտ քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք՝ լեռնալանջի վրա։

XX դարի սկզբին ուներ 29 տուն հայ և քուրդ բնակիչ։ Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։

Ալանիա գյուղով փոստային ճանապարհ է անցել[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 63
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն