Հասփստան
Արտաքին տեսք
Հասփստան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]։ Գտնվում էր Աղբակ գետի միջին հոսանքի աջ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները եռանդուն մասնակցություն են ունեցել 1915 թվականի ինքնապաշտպանական մարտերին։ Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում հայաբնակ էր։ XIX դարի սկզբին ուներ 100 տուն, իսկ մեծ եղեռնի նախօրեին՝ 40-45 տուն բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասփստանն ուներ եկեղեցի։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր «Ծաղկոց-դպրոցը»։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսացել է գրչության կենտրոն[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 375
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|