Jump to content

Հերեսան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հերեսան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]։ Գտնվում էր Չուխ գյուղից 10 կմ հեռու։

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թվականներին ուներ 78 տուն, իսկ 1915 թվականին՝ 49 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկագործությունն ու անասնապահությունն էր։ Գյուղն ուներ 3 ջրաղաց և 1 ձիթհանք։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերեսանն ուներ հայկական եկեղեցի։

Գյուղում գործում էր հայկական դպրոց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 405