Առակ (Աղբակի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առակ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Առակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Աղբակի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | առակցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Առակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառում[1]։ Գտնվում էր Ադամակերտից 10-12 կմ հարավ-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել և կողոպտվել է 1896 թվականի ջարդերի ժամանակ։ Դրանից հետո գյուղում մնացել է միայն 8 տուն։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի կեսերին ունեցել է 80 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը շեն ժամանակներում ուներ 2 ջրաղաց և 2 ձիթհանք։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առակի հյուսիսային կողմում գտնվում էր գյուղի եկեղեցին, որը կանգուն էր մինչև XX դարի սկիզբը։ Եկեղեցին չափերով ոչ մեծ հոյակերպ կառույց էր, որի պատերը շարված էին կարմիր սրբատաշ քարերով։ XX դարի կեսերին այն արդեն կիսավեր էր[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 318
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|