Jump to content

Էրնկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Էրնկանի (քրդ.՝ Êringanî), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]։ Գտնվում էր Աղբակ գետի վերին հոսանքի աջակողմյան վտակներից մեկի ափին, Ս. Բարդուղեմեոս վանքից մի քանի կմ արևմուտք, լեռնային վայրում։

Գյուղը քարուքանդ է արվել 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։ Նրա բնակիչների մեծ մասը կոտորվել է գաղթի ու տեղահանության ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականին ուներ 85 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրնկանին ուներ 1660 թվականին կառուցված Ս. Ստեփանոս անունով եկեղեցի և Ս. Ծիրանավոր ու Ս. Սարգիս ավերակ եկեղեցիները։ Գյուղում կան ընդարձակ գերեզմաններ, որոնք վկայում են, որ հնում այն ավելի բազմամարդ է եղել (ըստ ավանդության մոտ 500 տուն)։ Գյուղի արևմտյան կողմում գտնվում է Էրնկանի Ս. Աստվածածին վանքը, որը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոններից մեկը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 372
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 97