Հեքյարիի գավառ
Գավառ | |
---|---|
Հեքյարի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Այլ անվանումներ | Աղբակ, Էկյար, Խաքյար, Խեքյար, Հաքյար, Հեքիար, Հեքյար[1] |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 300 000 մարդ (1891) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, ասորիներ |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Տեղաբնականուն | հեքյարցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Հեքյարի, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Գտնվում էր նահանգի հարավային մասում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքյարիի սահմանը հյուսիսից կազմում էին Չուխի, արևմուտքից Կորդվաց, իսկ արևելքից՝ Զագրոսի լեռները։ Տարածքը հիմնականում հարթավայրային էր։ Գավառով հոսում է Մեծ Զաբ գետը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարում բնակչության հիմնական մասը ասորիներն ու քրդերն էին։ Հայերը գլխավորապես կենտրոնացված էին Աղբակի գավառակում։ XIX դարի վերջին ուներ 42870 բնակիչ, որից 300-ը՝ հայերը, իսկ 1888 թվականին հայերի թիվը կազմում էր 10000։ Ըստ Վ. Քինեի տվյալների 1891 թվականին գավառն ուներ 300 000 բնակիչ, որից 15000-ը՝ հայեր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի տարբեր վայրերում սփռված են հայկական հնություններ և հուշարձաններ, որոնց թվում է նաև Ս. Բարթուղեմեոս հայտնի վանքի ավերակները[1]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը բաժանված էր 11 գավառակների.
- Աղբակ
- Ամադիե
- Գավառ
- Համիդ
- Մահմուդիե
- Նորդուզ
- Շամդինան
- Շեբաբ
- Չալ
- Ջուլամերկ
- Օրամարի
1897 թվականից հետո գավառն ուներ 6 գավառակ.[1]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|