Վանի գավառ
Գավառ | |
---|---|
Վան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 300 000 մարդ (XX դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), քրդեր, ասորիներ |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլ |
Տեղաբնականուն | վանեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Վան, գավառ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում։ Կենտրոնը Վան քաղաքն էր։
Վանից Արծկեն, Արճեշը, Բերկրին, Մոկսը, Շատախը, որոնք նաև հանդիսանում էին առևտրաարհեստավորական կենտրոններ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը հյուսիսից սահմանակից էր Էրզրումի նահանգի Բայազետի, արևմուտքից՝ Բիթլիսի վիլայեթի Մուշի և Սղերդի գավառներին, հարավից և հարավ-արևելքից Վանի վիլայեիթի Հեքյարիի գավառին, հյուսիս-արևելքից՝ Պարսկաստանի Մակուի և Խոյի գավառներին։
Տարածքով մոտավորապես համապատասխանում էր պատմական Վասպուրական աշխարհի Տոսպ գավառի տարածքին։ Գավառն ունի արգավանդ հողեր, խմելու ջուր և հանքային աղբյուրներ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի բարեխառն և առողջարար կլիմա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմվել է 1897-1902 թվականներին։ Գավառի հայության մեծ մասը ոչնչացվեց 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները հիմնականում գաղթեցին Արևելյան Հայաստան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ մոտ 13000 բնակիչ, որից կեսից ավելին հայեր էին, իսկ մնացածը՝ քրդեր և թուրքեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայերի հիմնական զբաղմունքը հացահատիկների (ցորեն, գարի, կորեկ, եգիպտացորեն, բրինձ), կերային (կորնգան, առվույտ) և յուղատու (կտավատ, կանեփ) կուլտուրաների մշակություն, խաղողագործությունն ու պտղաբուծությունն (դեղձ, ծիրան, սալոր, տանձ, խնձոր, ընկույզ) էր։ Հռչակված էր Արտամետի խնձորը, Շատախի ընկույզը և Վանի դեղձը։
Կարևոր տեղ էին գրավում ձկնորսությունը (Վանա լիճ, Աղբակ) և մեղվաբուծությունը։ Լեռնային և նախալեռնային շրջաններում կարոևեր տեղ էին զբաղեցնում անասնապահությունը՝ խոշոր և մանր եղջերավոր անասնապահություն, ձիաբուծություն։
Առևտրով և արհեստներով հիմնականում զբաղվում էին հայերը։ Զարգացած էր մետաղագործությունը (երկաթագործություն, ոսկերչություն), ատաղձագործությունը, գորգագործությունը, շալագործությունը, ներկարարությունը։ Հայերի ապրանքը մեծ համբավ ուներ ողջ Հայաստանում։ Գավառի արտադրած գորգերն ու ձեռագործ իրերը նաև վաճառում էին արտասահմանում։
Օգտակար հանածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի ընդերքը պարունակում է պղինձ, քարածուխ, երկաթ, ծծումբ, նավթ, ոսկի, արծաթ, բազմազան շինարարական քար և ավազ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1903 թվականին գավառան ուներ 25 վանք ու 114 եկեղեցի, որոնց կից գործում էին նաև հայկական վարժարաններ։ Գավառը հայտնի է հնագույն և միջնադարյան հայկական հուշարձաններով ու հնություններով՝ Վանի բերդ, Աղթամար և այլն։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները[1].
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ756
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|