Մոկսի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոկս (այլ կիրառումներ)
Գավառակ
Մոկս
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառՎանի գավառ
Այլ անվանումներԹրակա Մեկս, Մեուքուզ, Մյոքուզ, Մոգս, Մոկաց գավառ, Մոկյուս, Մոկսայե, Մոկուս, Մոկք, Մուկուս
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունմոկսեցի
Ժամային գոտիUTC+3

Մոկս, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հարավային կողմում։ Կենտրոնը Մոկս գյուղաքաղաքն էր։

Տարածքով մոտավորապես համապատասխանում էի Մեծ Հայքի Մոկք աշխարհի Առանձնակ գավառին։ Երբեմն գավառակը բաժանվում էր 2 մասի՝ Արևելյան Մոկսի և Արևմտյան Մոկսի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակի երկարությունը մոտ 30 կմ է, լայնությունը՝ 25 կմ։ Այն հյուսիսից եզերվում է Եղեր, արևելքից՝ Կոռաշապահ և Առնոս, արևմուտքից՝ Կակռկառ, իսկ հարավաից՝ Բարվար լեռներով։

Ունի խիստ լեռնային տարածք, խմելու և ոռոգելու առատ ջուր, սաղարթախիտ անտառներ, փարթամ ծառեր։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման զով է և առողջարար։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին ուներ 37420 բնակիչ, որից հայեր՝ 19260, քրդեր՝ 18160: 1980-ական թվականներին ուներ 12514 բնակիչ, որից հայեր՝ 8432, քրդեր՝ 3660, այլք՝ 422: XIX դարի վերջին ըստ թուրքական տվյալների գավառակն ուներ 7903 բնակիչ, որից հայեր՝ 4272, քրդեր՝ 3631: Ըստ Ադոյի 1909 թվականին Մոկս ուներ 48 զուտ հայաբնակ գյուղ, 868 տուն՝ 5076 բնակիչ։

Հայերը խոսում էին Մոկսի բարբառով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոկսը թուրքերի կողմից 1895 թվականին ենթարկվել է ջարդերի, իսկ 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ հայությունը զանգվածաբար կոտորվել կամ տարագրվել է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին այգեգործությամբ, պտղաբուծությամբ, մեղվապահությամբ, շալագործությամբ, ջուլհակությամբ, գզրարությամբ և այլ արհեստներով։ Տեղ-տեղ նաև մշակում էին բամբակ և կտավատ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոկսն ուներ մի քանի վանք ու եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին գավառակում գործում էր 8 հայկական դպրոց։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1877-1878 թվականներին Մոկսն ուներ 179 գյուղ, 1980-ական թվականներին՝ 63 գյուղ։ XIX դարի վերջին ըստ թուրքական տվյալների գավառակն ուներ 54 գյուղ։

Գավառակը բաժանված է յոթ գլխավոր գյուղախմբերի.[1]

  1. Բառագյալին
  2. Հառնջուգյալին
  3. Հառնանցգյալին
  4. Տալանից ձոր
  5. Տինինգյալին
  6. Տուրկագյլաին
  7. Փութկուգյալին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 862

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն