Կճավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կճավ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՄոկսի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ65710
##Կճավ (Աշխարհ)
Red pog.png

Կճավ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկս գավառում։ 1909 թվականին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի մոտակայքում, ձորի եզերքում, անտառաշատ վայրում էր Ս. Աստվածածին վանքը (այժմ՝ կիսավեր), որն ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Լուսավորիչը։ Պահպանվել է Գրիգոր Նարեկացու Թուղթը (X դարի վերջ)՝ ուղղված վանքի վանահորը։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ։ Նրանք բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 487 CC BY-SA icon 80x15.png