Հասկնջավ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում։ 1909 թվականին ուներ 15 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հասկնջավ գյուղի բնակիչների մեծ մասը զոհվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։