Ջուլամերկի գավառակ
Արտաքին տեսք
| Գավառակ | |
|---|---|
| Ջուլամերկ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Վանի վիլայեթ |
| Գավառ | Հեքյարիի գավառ |
| Այլ անվանումներ | Ճոլամերիկ, Ճոլամերկ, Ճուլամերիկ, Ճուլամերկ, Ջղմար, Ջյուլամերկ, Ջոլամերիկ, Ջուլամերգ, Ջուլամերիկ, Ջուլամերկ, Ջուղմար |
| Ազգային կազմ | հայեր, այլք |
| Տեղաբնականուն | գավառցի |
| Ժամային գոտի | UTC+3 |
Ջուլամերկ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հեքյարիի գավառում։ Կենտրոնը Ջուլամերկ ավանն էր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակը զբաղեցնում էր Մեծ Զաբ գետւ անտառապատ ավազանը։ Տարածքով համապատասխանում էր Մեծ Հայքի Կորճեք աշխարհի Փոքր Աղբակ գավառին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկարգործություն, պտղաբուծություն, ծխախոտագործությունն ու բրնձի մշակությունն էր։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին և XX դարի սկզբին ըստ Ալ. Երիցյանի գառակն ուներ 370 գյուղ, ըստ «Մ՛շակի» (1881, № 120) հոդվածագրի՝ 151 գյուղ, ըստ Վ. Մաևսկու՝ 66 գյուղ[1]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 424
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| ||||||||||||||
| ||||||||||||||||||