Jump to content

Բերկրիի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Բերկրի, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր Վանալճի հյուսիսային կողմում։ Կենտրոնը Բերկրի գյուղաքաղաքն էր։

Համապատասխանում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Առբերան գավառին։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ոմանց Բերկրի բառն առաջացել է բերրի բառից։ Ըստ մեկ այլ ավանդության էլ բերքի առատության պատճառով բնակիչները միմյանց ասել են բերկրի, այսինքն ուրախացիր, որից էլ առաջացել է գավառակի անունը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառակի հյուսիս-արևելյան մասում տարածված էր նշանավոր Աբաղայի դաշտը, որն ուներ 72 կմ երկարություն և 36 կմ լայնություն։ Դաշտի գետականերն իրար միանալով կազմում են Բերկրի գետը, որը և թափվում է Վանա լիճ։ Գործութ գյուղի մոտ, բաժակաձև լեռան վրա գտնվում է Սպահանգյոլ լճակը։

Չնայած, որ գավառակը ջրառատ էր և ընդարձակ հողատարածություններ ու արոտավայրեր ուներ, բնակչությունը նոսր էր, իսկ տարածքի մի մասն էլ անմշակ էր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին ըստ «Մշակի» № 120 թերթի Բերկրին ուներ 16964 հայ և 5400 քուրդ բնակիչ։ Ըստ Էփրիկյանի XIX դարի վերջին ուներ 9 հայկական գյուղ, իսկ գավառակի ընդհանուր բնակչությունը՝ 8000 հայ և 7000 քուրդ, թուրք և հրեա բնակչություն էր։

Հայ բնակչության մասաամբ զոհվեց 1915 թվականի մեծ եղեռնի ժամանակ, իսկ մյուսները ենթարկվեցին բռնագաղթի։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Ուներ ածխի, նավթի և ծծմբի պաշարներ։ Ծծումբը գտնվում էր Թոնդուրակ (Թոնիր) կոչված հրաբխային լեռան ընդերքում։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերկրիի նշանավոր հնությունը Արգելանա Ս. Աստվածածին կամ Տեր Հուսկան Որդի վանքն էր։

XX դարի սկզբին ուներ 2 հայկական վարժարան։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին ըստ «Մշակի» № 120 թերթի Բերկրին ուներ 93 գյուղ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 675
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն