Անգյուզակ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Անգյուզակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Բերկրիի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | անգյուզակցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Անգյուզակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրիի գավառակում։ Գտնվում է Վանա լճից հյուսիս-արևելք, հարթ վայրում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակիչների մի մասը զոհվել է Մեծ եղեռնի տարիներին, մյուս մասը ապաստան է գտել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին ուներ 60 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջակայքում կային հին եկեղեցու և գյուղի ավերակներ։ Անգյուզակն ուներ եկեղեցի։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր հայկական նախակրթական վարժարան[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 256
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 385)։ ![]() |