Աբաղա (բերդաքաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաղա
Բերդաքաղաք | ||
---|---|---|
Աբաղա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառակ | Վանի գավառակ | |
Մակերես | 1478 կմ² | |
ԲԾՄ | 2046 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 3000 մարդ (XX դար) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրք, քուրդ | |
Տեղաբնականուն | աբաղեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 65750 | |
| ||
Աբաղա, բերդաքաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Վանա լճից հյուսիս-արևելք։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի անվան ստուգաբանության համար կա հետևյալ վարկածները.
- Այն կապված է Աբեղյան նախարարական տոհմի հետ
- Կապ ունի մոնղոլ տիրակալ Աբաղայի անվան հետ
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի սկզբին Աբաղայի 3000 բնակչից 1000-ը հայ էր, մնացածը՝ թուրք և քուրդ։ Բերդաքաղաքում կար եկեղեցի և հայկական ուսումնարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական ցեղասպաններն ավերեցին և ամայացրին Աբաղայի հայկական թաղերը, hայ բնակիչների մեծ մասը զոհվեցին, իսկ սակավաթիվ փրկվածները՝ գաղթեցին տարբեր երկրներ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդաքաղաքն ուներ 4 ամուր բերդ, որոնցից մեկն ավերվել է 1788 թվականին՝ Վանի փաշայի կողմից։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 13)։ ![]() |