Լեզք
Գյուղ | ||
---|---|---|
Լեզք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի գավառ | |
Գավառակ | Վանի գավառակ | |
Այլ անվանումներ | Արալեզ, Արալեզք, Գալաճուղ, Լեզ, Լեզգ, Լեզո գյուղ, Լեզվո գյուղ, Լեսք, Կալաջիկ, Կալաջուկ, Կալաջուղ, Կալաջուք, Հարալեզ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Լեզք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառակում։ Գտնվում էր Վան քաղաքից 3-4 կմ հյուսիս-արևմուտք, բլրի ստորոտին, լճափի մոտ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ գեղեցիկ բնություն, պտղատու այգիներ։ Գյուղից բացվում էր գեղեցիկ տեսարան դեպի Վանա լիճն ու գյուղի շուրջը տարածքված Լեզքի դաշտը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզքի բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1850-ական թվականներին ուներ 76 տուն՝ 501 բնակչով, 1909 թվականին՝ 130 հայ ընտանիք, իսկ 1914 թվականին՝ 130-180 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզքն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղամիջում՝ բլրի գագաթին, գտնվում էր Ամենափրկիչ մատուռը, որը հնում կռատուն է եղել։ Ըստ ավանդության, այստեղ էին բերում հիվանդներ ու մեռելներ և դնում կուռքերի առջև, որպեսզի նրանք լիզելով բուժեն կամ կենդանացնեն։ Այդպես էր վարվել նաև Ասորեստանի Շամիրամ թագուհին՝ Արա Գեղեցիկին փորձելով կենդանացնել արալեզների օգնությամբ։ Այստեղից էլ ծագել է գյուղի անունը։ Հետագայում մեհյանը քանդել է տվել Թադևոս առաքյալը և նրա տեղում կառուցել է Ամենափրկիչ մատուռը։
Գյուղից քիչ հեռու կա ևս մեկ քարաբլուր, որն անվանվում էր Ադամանց քար։ Լեզքում դեռևս XVIII դարում հայտնաբերվել են ուրարտական սեպագիր արձանագյություններ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում էր հայկական վարժարան[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 566-567
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 518)։ |