Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար:
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։
Այս հոդվածը պետք է նորից գրել:
Կուռք (հունարեն՝ είδωλο), նշանակում է չաստուածների արձան, պաշտամունքի առարկա, նաև այս բառը նշանակում է պատկեր կամ նմանություն կռածո։(Կռածո ածական. կոփածոյ, զարնելով կոկուած (մետաղ))։ Սուրբ Գրքում կուռք բառը գործածվում է ցույց տալու համար որևիցե դից, այսինքն որևիցե չաստուծո պատկեր։ Աստված արգելում է որևիցե արարածի պատկերը կամ նմանությունը կռել (1.դարբնել, պատրաստել,2.կռանալ, ծռվել, գլուխ կռել, գլուխ խոնարհել) և կանգնել պաշտոն կամ երկրպագություն մատուցելու նպատակով.
Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։ Վերեւում՝ երկնքում,
ներքեւում՝ երկրի վրայ, եւ երկրի խորքի ջրերի մէջ եղած որևէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։
(ԵԼՔ 20.3,4)
Քարուքանդ կ՚անէք նրանց *բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները,
ամբողջովին կը կտրէք նրանց սրբազան անտառները եւ կրակի կը տաք նրանց աստուածների արձանները։Օտար աստուածների չերկրպագէք, որովհետեւ Տէր Աստուածը նախանձոտ է, այո՛, Աստուած նախանձոտ է։
(ԵԼՔ 34.13)
(Լրացում *բագին-գոյական կուռքի սեղան, զոհարան)
Անօրէնութիւն մի՛ արէք, կուռքեր չստեղծէք տղամարդու կամ կնոջ կերպարանքով,
երկրի վրայ գտնուող որեւէ անասունի կերպարանքով, երկնքի տակ թռչող որեւէ թռչունի կերպարանքով, երկրի վրայ սողացող որեւէ սողունի կերպարանքով, երկրի տակ՝ ջրերի մէջ գտնուող որեւէ ձկան կերպարանքով, կամ դէպի երկինք նայելով. արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով չմոլորուէք, դրանց չերկրպագէք ու դրանք չպաշտէք։ ... (Բ Օր. 4.16-19)
Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք,
որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է։ Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես։ Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է։ (Բ Օր. 7.25,26)
Աստված արգելում է նաև որևիցե տեսանելի բանի նմանեցնել նույն իսկ ճշմարիտ Աստծուն։
Չափազանց զգո՛յշ եղէք. այն օրը, երբ Տէրը Քորէբ լերան վրայ կրակի միջից խօսում էր ձեզ հետ, դուք նրա կերպարանքը չտեսաք։(Բ Օր. 4.15)