Աշտիշատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավան
Աշտիշատ
Կոորդինատներ: 38°57′40.00″ հս․ լ. 41°11′30.01″ ավ. ե. / 38.9611111° հս․. լ. 41.1916694° ավ. ե. / 38.9611111; 41.1916694
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Վիլայեթ Բիթլիսի վիլայեթ
Գավառ Մշո գավառ
Այլ անվանումներ Արտիշատ, Դերըկ, Դերըք, Դերիկ, Դերյուք, Հաշտիշատ, Հաշտից տեղիք, Յաշտիշատ, Սուրբ Սահակ, Տերեկ, Տերեք, Տերըկ, Տերըք, Տերիկ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 600 մարդ (1915)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականուն աշտիշատցի
Ժամային գոտի UTC+3
##Աշտիշատ (Աշխարհ)
Red pog.png

Աշտիշատ, ավան Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Տարոն գավառում, իսկ ավելի ուշ շրջանում ավան՝ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]: Գտնվում էր Արածանի գետի ափին՝ Քարքե լեռան ստորոտում, Սուրբ Կարապետ վանքի մոտակայքում։ Ներկայիս անվանումը՝ Յուջեթեփե (Yücetepe)։ Աշխարհագրական կոորդինատները՝ 38°58'23.40"N, 41°26'59.40"E։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մ. Չամչյանի Աշտիշատը նշանակում է Զոհերի քաղաք, իսկ ըստ Ն. Ադոնցի՝ "Աշտի քաղաք" կամ "Աշտի երկիր": Շատ վերջարմատը Sahr բառից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտիաշատը նախաքրիստոնեկան ժամանակաշրջանում եղել է Հայաստանի հեթանոսական պաշտանմունքի գլխավոր կենտրոններից մեկը։ Ավանում է գտնվել Աստղիկի, Անահիտի և Վահագնի մեհյաններն իրենց արձաններով։ Աշտիշատում էր գտնվում նաև հարուստ մեհենական մատենադարան։

Նավասարդի և վարդավառի տոները մեծ հանդիսությամբ են տոնել։ Հանդիսություններին մասնակցում էին նաև թագավորներն ու քրմապետները։

Քրիստոնությունը 301 թվականին որպես պետական կրոն ճանաչելուց հետո մեհյաներն ավերվում են Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ և նրանց վայրում հիմնում են մի վանք Աշտիշատ անվանումով։ Վանքը հավակնություն ուներ դառնալու Հայաստանի առաջին եկեղեցին և համարվում էր Աղբիանոսների եպիսկոպոսական տոհմի նստավայրը։ Իսկ վանքի մոտակա տարածքները պատկանում էին կաթողիկոսներին։ Սահակ Պարթևի մահից հետո դրանք ըստ կտակից համաձայն անցնում են Մամիկոնյան նախարարներին։

Աշտիշատի Իննակնյա կոչվող վայրում Գրիգոր Լուսավորիչը ամփոփում է Հունաց երկրից իր հետ բերած Հովհաննես Մկրտչի և Աթանագինե վկայի մասունքները և մի վկայարան կառուցում այդ գերեզմանների վրա՝ պատվիրելով, որ ամեն տարի հավաքվեն այդտեղ սրբերի հիշատակը տոնելու համար։

354 թ.-ին Աշտիշատում Ներսես Մեծ կաթողիկոսի կողմից գումարվում է եկեղեցական ժողով, որը քննարկում և կանոնակարգում է աշխարհիկ և հոգևոր կյանքի մի շարք հարցեր։

VII դարում Աշտիշատ վանքն ավերվել է և նրա վայրում կառուցվել է նոր եկեղեցի։ Այն ստացել է Սահակ Պարթև անվանումը։

1915 թվականին Աշտիշատը Դերեկ անվանումով անշուք գյուղ էր։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ եղեռնի նախօրեին Աշտիշատն ուներ 600 հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտիաշատում է գտնվել Սահակ Պարթև կաթողիկոսի նրա դստեր Շուշանիկի դամբարանները, որոնք կանգուն են մնացել մինչև 1915 թվականը։

Ավանն ուներ Ս. Սահակ անունով եկեղեցի։ Աշտիշատի մոտակայքում էր գտնվում Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Աթանագինե մատուռները[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 300