Աբլբուհար
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Աբլբուհար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Աբուլբոհար, Աբուլբողար, Աբուլբուհար, Աբուլվար, Ալբուհար, Ապլպուհար | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աբլբուհարցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աբլբուհար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մեզրագետի աջ կողմում՝ հարթավայրում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբլբուհար արաբերեն նշանակում է «նախագարուն»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թվականին ուներ 108 տուն բնակիչ, որից 60 տունը (500 անձ) հայ բնակիչներ էին, իսկ մնացած 48 տունը՝ քուրդ։
Բնակչության մի մասը թուրքերի կողմից բնաջնջվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ կենդանի մնացածն էլ գաղթեցին տարբեր երկրներ։
XX դարի սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբլբուհարն ուներ մի հայկական եկեղեցի։ Գյուղի մոտակայքում էր գտնվում նաև Ս Գեորգ վանքը[2] ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 10
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն