Jump to content

Սոխգոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սոխգոմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 4-5 կմ արևելք, Մեղրագետի ձախ ափին։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակիչները կոտորվել են կամ տարագրվել։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ուներ 120 տուն հայ և 10 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում էր հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և առևտրով։ Գյուղն առավել հայտնի էր բանջարանաբոտանային կուլտուրաների՝ հատկապես սոխի ու շաղգամի ընտիր տեսակներով[2]։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխգոմն ուներ եկեղեցի։

Գյուղում գործում էր վարժարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 653