Թում
Արտաքին տեսք
| Գյուղ | |
|---|---|
| Թում | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
| Գավառ | Մշո գավառ |
| Այլ անվանումներ | Դոմ, Դոմտուոմ, Թոմ, Թուոմ, Տոմ |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Բնակչություն | 400 մարդ (1913) |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
| Ժամային գոտի | UTC+3 |
Թում, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մշո դաշտի արևմտյան մասում, Մուշից հյուսիս-արևմուտք, արգավանդ հարթավայրում։ Գտնվում է Մուշ քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք՝ Արածանիի աջ կողմում՝ Խազխան գետի ստորին հոսանքում[1]։
Հայկական հնագույն գյուղերից է (հավանաբար համապատասխանում է Հովհաննես Մամիկոնյանի հիշատակած Տոմբ գյուղին)։ 1913 թվականին ունեցել է 400 հայ բնակիչ 40 տնով։ Գյուղում կար եկեղեցի, XIX դարի վերջից գործող վարժարան։
1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ գյուղն ավերվել է, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 494
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 53)։ |