XX դարի սկզբին ուներ 68 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աղհանն ավերվեց և ամայացավ։ Բնակչության մի մասը զոհվեց, իսկ փոքր մասն ապաստանեց Արևելյան Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 257)։