Jump to content

Ծռգետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծռգետ (այլ կիրառումներ)


Ծռգետ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում էր Մուշ քաղաքից արևելք, Մեղրագիտեի ձախ ափից 5-6 կմ հեռավորության վրա։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անվանումը բաղկացած է «ծուռ» և «գետ» բառերից։ Մեղրագետը, որն անցնում է գյուղով, հանդիպելով գյուղում գտնվող լեռանը ծռվում է հյուսիս-արևմուտք։

Գյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Մովսես Խորենացին, նշելով որ գյուղում գտնվող լեռն ունի 10-12 խորշերով հանք։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թվականներին գյուղն ուներ 30 տուն հայ և 50 տուն քուրդ բնակիչ, 1890 թվականին՝ 30 տուն, իսկ 1909 թվականին՝ 12 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 867
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 142