Խարս (Մշո գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խարս (այլ կիրառումներ)
Գյուղ
Խարս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԳորցիս, Խարզ, Խարծ, Խարձ, Խարձս, Խարց, Խարցս, Հարս, Հարց, Հարցս, Ղարս, Ղարց
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Խարս (Մշո գավառ) (Աշխարհ)##
Խարս (Մշո գավառ) (Աշխարհ)

Խարս, Խարծ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 30 կմ արևելք, Մուշ-Բիթլիս ճանապարհի ձախ կողմում։

Հնարավոր է որ գյուղը նույնն է, ինչ-որ Տարոն գավառի Հարս գյուղը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին ուներ 180 տուն՝ 1500 հայ բնակչով, 1909 թվականին ուներ 80 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարսն ուներ 2 հին և մի նոր եկեղեցի Ս. Աստվածածին անունով, որը կառուցվել էր 1207 թվականին[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 709

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 43