Jump to content

Վարդենիս (Մշո գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդենիս (այլ կիրառումներ)
Գյուղ
Վարդենիս
38°40′57″N 41°56′1″E / 38.68250°N 41.93361°E / 38.68250; 41.93361
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներՎարդենի, Վարդենիկ, Վարդինիս, Վարդինոս, Վարդնոց, Վարթենիս, Վարտանիս, Վարտենիս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Վարդենիս (Մշո գավառ) (Աշխարհ)##
Վարդենիս (Մշո գավառ) (Աշխարհ)

Վարդենիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 35 կմ հարավ-արևելք՝ Մեղրագետի աջ կողմում։

Վարդենիսում է եղել զորավար Անդրանիկը։ Բնակիչները քաջ էին։ 1915 թվականի հունիսին Մարտիրոսի ու Հասրաթի ղեկավարությամբ անհավասար կռիվ են մղել թուրքերի դեմ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 300 տուն՝ 2000 հայ և քուրդ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, հացահատիկի մշակություն, անասնապահությունն էր։ Հայերը զբաղվում էին նաև արհեստներով և առևտրով։

Վարդենիսում գործում էր դպրոց, որն 1870 թվականին բացվել էր Գարեգին Սրվանձտյանի ջանքերով։ XX դարի սկզբներին սովորում էր 75 աշակերտ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 781-782
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 328