Քոլոսիկ
Գյուղ | ||
---|---|---|
Քոլոսիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Կոլոսիկ, Քոլոզիկ, Քոլոսեկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Քոլոսիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[1]։ Գտնվում է Մուշ քաղաքից 17 կմ հարավ-արևելք՝ Բիթլիս ճանապարհի աջ կողմում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից հարավ-արևելք տարածվում է Գոմշանուտ լեռան անտառապատ լանջերը։ Քոլոսիկի միջով հոսում է Մեղրագետի փոքրիկ վտակը։ Գյուղի մոտ է գտնվում Քոլոսիկ լեռը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1882 թվականին գյուղն ուներ 210 հայ և 150 քուրդ, 1890 թվականին՝ 37 տուն հայ և 15 տուն քուրդ, իսկ 1909 թվականին՝ 30 տուն հայ և 100 տուն քուրդ բնակիչ[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Բաղեշի նահանգի Մուշի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 430