Առաղ (Մշո գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաղ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Առաղ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Առաղս, Արախ, Արաղ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 427 մարդ (1881) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | առաղցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Առաղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Տարոնում։ Գտնվում է Մուշ քաղաքից 4-5 կմ հարավ-արևելք, Մեղրագետի հովտում՝ Մեղրագետի ձախ վտակներից մեկի ափին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի հարավ-հարավարևելյան կողմում գետի հոսանքի ուղղությամբ տարածվում են անտառներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաղը VII դարում հիշատակվել է որպես քաղաք։
Գյուղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուսը՝ գաղթել տարբեր երկրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1881 թվականին ուներ 427 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Գյուղը տեղական ճանապարհով կապված էր Մուշ քաղաքի հետ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաղում կար 831 թ.-ին կառուցված եկեղեցի, ինչպես նաև ավելի հին բնակավայրի ու գերեգմանոցի մնացորդներ։ Առաղի հարավարևելյան կողմում գտնվում էր Մշո Սուրբ Առաքելոց վանքը։ Մառնիկ կոչված բլրի լանջին գտնվել է Կարմիր վանք եկեղեցին, որն եղել է գրչության կենտրոն[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 318
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 524)։ ![]() |